Թուրքիայի Գիրեսուն քաղաքի իմամներից Այդըն Հոչուրը տանը երկգլխանի օձ է պահում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Գիրեսունի իմամներից Այդըն Հոչուրը մի առավոտյան մզկիթ գնալու ճանապարհին տեսնում է օձի ձագ, որն ունեցել է 2 գլուխ։ Իմամին զարմացրել է երկգլխանի օձը, որին նա տանը պահելու որոշում է կայացրել։

Իմամ Այդըն Հոչուրը նշել է, թե սկզբում ընտանիքի անդամները խիստ դեմ են հանդես եկել օձին տանը պահելու որոշմանը, սակայն հետո հարմարվել են եւ օձը դարձել է ընտանիքի մի մասնիկը։

Իմամը շեշտել է, թե թե մզկիթի հավատացյալները, թե այդ մասին իմացած շատերն են շտապում իրենց տուն՝ տեսնելու երկգլխանի օձին։