Ոստիկանության քննիչը ակտիվիստների հաղորդման հիման վրա մտել է Տիգրանյան փողոցի այն խանութը, որի տեսախցիկները նկարահանում են  հարակից տարածքը եւ վերցրել տեսագրությունը, որում երեւում է, թե ով է դանակով պատռել «Նախախորհրդարանի» երկու մեքենաների անվադողերը, որոնցից մեկը Կարո Եղնուկյանի անձնական մեքենան էր։

«Մենք միայն տեղյակ ենք, որ երկու տեսախցիկներից մեկի պատկերը վատորակ է, իսկ մյուսը ֆիքսել է անձնավորության, որը եղել է կեպկայով եւ սեւ հագուստով»,- NEWS.am-ի թղթակցին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը։

Նրա խոսքով՝ կատարվածն մեսիջ էր, իրեն ուղղված զգուշացում, որ հաջորդ դանակահարվածը կարող է լինել ինքը. «Այս անգամ քո մեքենան էր, հաջորդը կարող ես լինել դու»։