Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կանխել է մի երիտասարդի ինքնասպանության փորձը:

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.31-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ փորձում է ցած նետվել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ հրշեջ ջոկատը, որոնք կանչի վայր են հասել ժամը 16.38-ին:

Հասնելով դեպքի վայր՝ փրկարարները տեսել են, որ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր ավտոմեքենան է նստեցնում ինքնասպանության փորձ կատարողին՝ մոտ 28-30 տարեկան երիտասարդ:

Դեպքի վերաբերյալ մանրամասները ճշտվում են: