Խոշոր հրդեհ է բռնկվել Թայլանդի Պհուկետ կղզու SuperCheap սուպերմարկետում: Բռնկման պահին շենքում հազարավոր մարդիկ են եղել:
Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել է 300 հրշեջ: Փրկարարներն արդեն տարհանել են մոտակա տների բնակիչներին` սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող լցակայանի պայթյունի վտանգի պատճառով: Զոհերի եւ վիրավորների մասին հստակ տեղեկություն չկա, հայտնում է «ԱիՖ»-ը` վկայակոչելով Phuket News-ը:
Ականատեսները պատմել են, որ հրդեհի ծուխը երկինք էր հասել, իրենք սուպերմարկետում պայթյուններ եւ մարդկանց ճիչեր են լսել: Ըստ նախնական տվյալների` հրդեհի պատճառած վնասը գնահատվում է մի քանի միլիոն դոլար:
Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը էլեկտրկան հոսանքի կարճ միացումն է եղել, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով The Bangkok Post-ը:
Հրդեհը գրեթե ոչնչացրել է խոշոր սուպերմարկետը, հայտնում է rbc-ն` վկայակոչելով AP-ը:











