Հոկտեմբերի 15-16-ին ռուսաստանյան բոլոր հեռուստաալիքներով ցուցադրում էին Օրհան Զեյնալովի ձերբակալման կադրերը: Մասնավորապես հաղորդվում էր, որ Եգոր Շչերբակովի մարդասպանին ձերբակալել են Կոլոմնայում եւ ուղղաթիռով տարել: Ուշադիր հեռուստադիտողները ոչ միանգամից, բայց այնուամենայնիվ նկատել են, որ «օպերատիվ նկարահանման» կադրերում Զեյնալովին նստեցնում են մի ուղղաթիռ (Մի-8 ԱՄՏ), իջեցնում են մեկ այլ ուղղաթիռից (Կա-226), հայտնում է Slon.ru-ն:














