5,5 մագնիտուդով նոր ստորգետնյա ցնցումը հոկտեմբերի 17-ին զգալի է եղել Ֆիլիպինների կենտրոնական հատվածում:

Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թագբիլարան քաղաքից 18կմ  դեպի հյուսիս-արեւմուտք: Աղետից ամենաշատը տուժել է Բոհոլ կղզին:

Մինչ օրս շարունակական բնույթ կրող հետցնցումների առավելագույն ուժգնությունը եղել է 4,8 բալ: Բացառություն են եղել միայն երկու ցնցումներ՝ 5,1 մագնիտուդով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆիլիպիններում 23 տարիների ընթացքում ամենաուժեղ երկրաշարժի արդյունքում զոհվել է 156 մարդ: 22 մարդ համարվում է անհայտ կորած, 374 մարդ վնասվածքներ է ստացել:

Մինչ օրս անհնար է տեղաշարժվել 20 փլուզված կամուրջներով, չորս ճանապարհներ փակ են սողանքների արդյունքում, ինչը թույլ չի տալիս հասնել աղետից տուժած շրջաններ: