Հնդկաստանում «Ֆայլին» ցիկլոնի հետեւանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 36-ի: Ալիքների բարձրությունը որոշ ափամերձ շրջաններում կազմել է 3,5 մետր, քամու արագությունը 200 կմ/ժ է: Ցիկլոնն ուղեկցվել է ուժեղ անձրեւներով:
Լուրջ վնաս է հասցվել ափամերձ հատվածին, որտեղ ծառեր են արմատախիլ եղել, ավտոմեքենաներ են շրջվել, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ, պոկվել են էլեկտրալարեր: Ոչնչացվել է մոտ 500000 հա գյուղատնտեսական տարածք: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հոկտեմբերի տասներկուսից իրենց տները ստիպված են եղել մինչեւ մեկ միլիոն բնակիչներ: Նրանց մի մասն արդեն վերադարձել է:











