ԱՄՆ-ի բյուջետային ճգնաժամի քվեարկության արդյունքները հայտարարելուց մի քանի րոպե առաջ Ներկայացուցիչների պալատի սղագրուհին իրեն ոչ ադեկվատ է պահել: Նա ամբիոնից տարօրինակ արտահայտություններ է բղավել Աստծո եւ մասոնների մասին:
Մեծ փորձ ունեցող սղագրուհի Դայան Ռեյդին հայտարարել է, որ ամերիկացիները երբեք «աստծո միասնական ազգ» չեն եղել, ինչպես վկայում է ԱՄՆ-ի դրոշին հավատարմության երդման տեքստը: Ըստ նրա՝ երկրի Սահմանադրությունն իրականում մասոններն են գրել: Երկու հայտարարությունների միջեւ կապը Ռեյդին չի հասցրել հստակեցնել, հայտնում է Russia Today-ը:
Թեեւ բարձրախոսից հեռանալու համառ պնդումներին, սղագրուհին շարունակել է խոսքը, արդյունքում թիկնազորն է նրան հեռացրել: Այդ ընթացքում կինը բղավել է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառա լինել» (Մատթեոսի ավետարանից մեջբերում):
Fox News-ը հայտնում է, որ Դայան Ռեյդին հարցաքննել է ոստիկանությունը: Հետո նրան ուղարկել են հիվանդանոց՝ բուժզննման:











