Պարագվայում 100-ամյա զույգն ամուսնացել է՝ միասին 40 տարի ապրելուց հետո: Փեսացուն 103 տարեկան է, հարսնացուն՝ 99:

«40 տարի քաղաքացիական ամուսնությամբ ապրելուց հետո, նրանք իրենց պսակադրությունն անցկացնում են կաթոլիկ եկեղեցում: Առաջին անգամ եմ այս տարիքի մարդկանց ամուսնացնում, սակայն երջանիկ եմ դրա համար»,-հայտարարել է հոգեւորական Կրիշտիան Պայվան, փոխանցում է NTDRussian-ը:

Զույգի սիրո պատմությունը սկսվում է դեռեւս Երկրորդ համաշխարհայինից էլ առաջ: Եկեղեցում պսակադրվել ստիպել ենրանց երեխաները: Նրանք ունեն ութ երեխա, հիսուն թոռ, երեսուհինգ ծոռ: