Բուզանդ փողոցի նախկին բնակիչ Ժորա Ադամյանը, որը Կառավարության մոտ էր եկել իր նախկին հարեւանների հետ՝ պահանջելու վերադարձնել իրենց բնակարանները, լրագրողներին հարցազրույց տալիս վատացել է։
Սրտի նոպայից թուլացած Ժորա Ադամյանին առաջին օգնություն է ցուցաբերել ոստիկանության ենթասպա Ներսես Հակոբյանը. օգնել է հենվել սյանը, դեղ տվել։ 20 րոպե անց ժամանած շտապօգնությունը Ժորա Ադամյանին նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա պատգարակով հիվանդանոց տեղափոխել։
Ժորա Ամյանի հարեւանուհին՝ Ժենյա Պարսամյանը պատմեց, որ նախկինում Ժորան ունեցել է ճնշման հետ կապված խնդիրներ, բայց վերջին տարիներին ավելի է սրվել, ինչը կինը կապում է բնակարանային խնդրի չլուծվելու հետ։











