Գլխավոր դատախազության համակարգի աշխատանքներում լինելու են փոփոխություններ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին NEWS.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղական Արամ Թամազյանը։
Անդրադառնալով նոր գլխավոր դատախազի նշանակումից հետո կատարվող կադրային փոփոխություններին՝ Թամազյան, ասաց. «Կադրային փոփոխությունները, բնական է, իրենց հետ կբերեն նաեւ, երեւի կտրուկ փոփոխությունների»։
Թամազյանի խոսքով՝ համակարգում սկսվել է հաշվետվությունների գործընթաց։
«Հիմա յուրաքանչյուր վարչություն, յուրաքանչյուր պաշտոնատար անձ, ներկայացնում է հաշվետվություն, ու քննարկումներ են գնում նրանց կատարած աշխատանքների վերաբերյալ։ Ցանկացած դեպքում աշխատանքներն ուղղված են լինելու եղածի վրա ավելացումներ կատարելուն»,- ասաց նա։











