«Փաշա ազգին դարձրինք բոշա»,- Ազատության հրապարակում ազատամարտիկների կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ազատամարտիկ, մարտընկերների շրջանում որպես Ռանչպար ապեր հայտնի Աբգար Գրիգորյանը՝ նշելով, որ պատճառը եվրոպական արժեքների եւ մեր մեջ է։
«Մեր մեջ պակասում է սերը, իրար չենք հարգում, չենք սիրում։ Անընդհատ ագահություն ենք սերմանում՝ մեկս մյուսի, իշխանությունը՝ ժողովրդի, ժողովուրդը՝ իշխանության դեմ։ Ագահությունը ծնում է ագահություն, սերը՝ սեր։ Արեք ագահությունը թարգենք»,- կոչ արեց ազատամարտիկը։
Կուսակցություններին նա հորդորեց միանալ ազատամարտիկներին։ «Որովհետեւ ազատամարտիկը ժողովրդի մարդն է, ժողովրդին է պաշտպանել, ձեր միլիոններն է պաշտպանել, դուք դրա խերին եք եղել հարուստ, տղա։ Թուրքերը որ գային, դուք հարուստ չէիք լինի»։











