6-ամյա Զավեն Խաչատրյանը չի քայլում, ի ծնե տառապում է գոտկասեղմային շրջանի ողնուղեղային ճողվածքով, ինչը խանգարում է նրա զարգացմանը։ Վիրահատությունից հետո նրա մոտ սկսվել է գլխի չափի արագ մեծացում, ախտորոշվել է բնածին հիդրոցեֆալիա։ Զավենը մոր հետ բնակվում է Հրազդանի հանրակացարանում, շատ վատ պայմաններում։ Հիվանդության պատճառով դպրոց չի գնում։ Հետագա բուժումը կարող է օգնել նրան քայլել, բայց մայրը միջոցներ չունի բուժման համար։
Զավենին այցելել է NEWS.am-ի Կոտայքի թղթակիցը։
Տեսանյութը՝ Ինգա Հայրիյանի











