Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում, հոկտեմբերի 17-ին, եկեղեցու բացման առթիվ հրավառությունը Ադրբեջանի ՊՆ ամփոփագրերում որպես հրադադարի ռեժիմի խախտում եւ ադրբեջանական դիրքերի գնդակոծում է ներկայացվել։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «երեկ եւ անցյալ գիշեր Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղի դիրքերից գնդակոծության են ենթարկվել Ադրբեջանի ԶՈւ դիրքերը»։
«Ռազմինֆոն» տեղեկացնում է, որ իրականում հոկտեմբերի 17-ին Բերքաբերում նորակառույց Սուրբ Գեւորգ եկեղեցու օծման արարողությունն էր։ Գյուղ էին ժամանել տարբեր միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Գյուղապետի նախաձեռնությամբ՝ երեկոյան ժամերին կազմակերպվել է նաեւ հրավառություն։
Տեսանյութը՝ «Ռազմինֆոյի»











