Ամեն տարի հոկտեմբերի 31-ին նշվող ավանդական տոնին պատրաստվելիս ամերիկացին իր տունը վերածել է իսկական սարսափների տան:

Ջոնի Մալլինսի տան շրջակայքն այնպիսի տեսք ունի, կարծես այնտեղ հենց նոր հանցագործություն է իրականացվել: Երբ հարեւանները տեսել են նրա դաժան «ստեղծագործությունը», բողոքել են՝ մտավախություն ունենալով երեխաների հոգեկան առողջության համար:

Սարսափների տան սեփականատերը պատմել է, որ ոստիկանը, որն այցելել է նրա տուն, հայտարարել է, որ «նման զարդարանքների մեջ ոչ մի ապօրինի բան չկա: Շարունակեք նույն ոգով», փոխանցում է Life News-ը: