Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, մի շարք երկրներում գործող Transparency International գրասենյակների հետ համատեղ, մեկնարկել է «Ժամանակն է սթափվե՛լ» քարոզարշավը, որի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում:
Քարոզարշավի շրջանակներում հայտարարված մրցույթում ստեղծվել են անիմացիոն 2 տեսանյութ, որոնք արժանացել են ԹԻՀԿ-ի կողմից շնորհված խրախուսական պարգեւի եւ մրցանակի: Տեսանյութերի նպատակն է ձեւավորել անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, ինչով պայմանավորված են մեր երկրում առկա անարդարությունն ու անօրինականությունը:
Անիմացիաները կարող եք դիտել հետեւյալ հղումներով.
«Ոչխարավարություն»
Այս տեսանյութը հաղթող է ճանաչվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Ժամանակն է սթափվե՛լ» անիմացիոն մրցույթում:
Հեղինակ՝ Արման Յարալյան:
«Փոքրիկ իշխանի ճանապարհորդությունը Հայաստան»
Այս տեսանյութն արժանացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Ժամանակն է սթափվե՛լ» անիմացիոն մրցույթի խրախուսական պարգեւին: Հեղինակ՝ Արսեն Անտոնյան:











