«Մենք» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սեւան Աղաջանյանը, որը վերջերս հրապարակել էր այն հայտնիների ցանկը, որոնք, նրա տեղեկություններով, այս կամ այն աղանդի հետեւորդ են, NEWS.am-ին տրամադրել է ձայնագրություն, որում, նրա տվյալով, խոսում է «Ռեմա» աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը եւ ասում, որ երգչուհի Արմինկան ռեմայական է։
Հիշեցնենք, որ երգչուհին հերքել է իր աղանդավոր լինելն ու հայտարարել, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է։ Ձայնագրությունից ներկայացնում ենք միայն այն հատվածը, որտեղ խոսվում է Արմինկայի մասին։
NEWS.am-ն իր ընթերցողին զգուշացնում է, որ խմբագրությունը տեղյակ չէ՝ երբ է արվել ձայնագրությունը, եւ ով է խոսում ձայնագրությունում։
Հիշեցնենք, որ ձայնագրությունը տրամադրել է Սևան Աղաջանյանը։











