Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները ուրբաթօրյա ավանդական  աղոթքից հետո փողոց են դուրս եկել։

Ֆայումում բազմահազարանոց երթի ընթացքում վնասվածք է ստացել Եգիպտոսի նախկին նախագահի կողմնակիցներից մեկը։ Չորս մարդ տուժել է Մուրսիի կողմնակիցների եւ Զագազիգ քաղաքի բնակիչների բախումների արդյունքում։

Հազարավոր իսլամիստներ բողոքի ցույցի են ելել Ալեքսանդրիայում։ Իսկ Հելուան քաղաքում երթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել Մուրսիի կողմնակիցների եւ միկրոավտոբուսների վարորդների միջեւ, հայտնում է   NEWSru.com-ը։

Վերջին անգամ զանգվածային բախումներ երկրում մեկ շաբաթ առաջ էին տեղի ունեցել, այն ժամանակ մեկ մարդ զոհվել էր։