Շիվելուչ հրաբուխը, որը ժայթքել է Կամչատկայում, մոխրի 7.5 ու 7.2 մետր բարձրությամբ երկու սյուներ է արձակել հոկտեմբերի 19-ին: Այդ մասին հաղորդել է ՌԳԱ Աշխարհագրական ֆիզիկայի Կամչատկայի մասնաճյուղի ներկայացուցիչը:

Ժայթքող մեկ այլ՝ Կլյուչեւսկի հրաբուխի վրա արդեն չորս օր է(հոկտեմբերի 15-ից) մոխրի սյուն է բարձրանում: Արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի մարզի պետական վարչությունում հաղորդել են, որ հոկտեմբերի 19-ին բնակելի հատվածներում մոխրե տեղումներ չեն գրանցվել, հաղորդում է NEWSru.com-ն:

«Դատելով սեյսմիկ տվյալներից՝ առաջին Շիվելուչի առաջին ժայթքումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին տեղական ժամանակով 05:12-ին(Երեւանի ժամանկով հոկտեմբերի 18-ին ժամը 21:12-ին), երկրորդը չորս ժամ անց»,- պատմել է աշխարհագրական ֆիզիկայի մասնագետը:

«Կլյուչեւսկի բլուրը, որը 80 կմ հեռավորության վրա է գտնվում Շիվելուչից, մոխրի սյունը 10 կմ բարձրացել է ծովի մակերեւույթից: Դատելով սեյսմիկ տվյալներից՝ դրա բարձրությունը նվազել է 3 կմ-ով»,- նշել է գիտնականը:

Փրկարարները խորհուրդ են տալիս շրջանի բնակիչներին ու հյուրերին չմոտենալ Շիվելուչին ու Կլյուչեւսկին, որոնք Եվրասիայի ամենաբարձր ակտիվությամբ հրաբուխներն են, որոնց մոխիրը մարդկանց մոտ կարող է ալերգիկ հետեւանքներ ունենալ, շարքից դուրս բերել մեքենաների մեխանիզմները: