Royal Air Force-ը տեսանյութ է թողարկել, որտեղ երևում է` ինչպես է անփորձ ուղևորը ստիպված վայրէջք իրականացրել, քանի որ օդաչուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ինչպես հայտնում է The Guardian-ը` օդաչուն վայրէջքից հատո մահացել է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը վայրէջքի պահին դուրս գալիս թռիչքուղղուց, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին։ Փոքրիկ օդանավն ուսումնական թռիչք է իրականացրել: Օդանավում եղել է երկու մարդ՝ օդաչուն ու ուղեւորը: Հանկարծ օդաչուն վատացել է եւ նա դիսպետչերներին հաղորդել է, որ չի կարող շարունակել թռիչքը:
Ուղեւորը ստիպված է եղել օդաչուի փոխարեն վայրէջքի տանել օդանավը











