Լարախաղացները հաղթահարել են Մեծ Չինական պարիսպը: Հայտնի ակրոբատ Վուկսոր Ադիլին ու նրա աշակերտը ավելի քան 300 մետր անցել են Չինաստանի գլխավոր տեսարժան վայրի մոտ գտնվող կիրճի վրայով: Պարանի լայնությունը 3 սանտիմետր էր, բացի այդ էքստրեմալները հրաժարվել են ամեն տեսակ ապահովագրումից:
Ընդ որում չինացիները ոչ միայն անցել են կիրճի վրայով, այլ նաեւ ակրոբատական շարժումներ են արել: 100 մետր բարձրության վրա Վուսկոր Ադիլին պարել է, անցել փակ աչքերով, նույնիսկ նստել է պարանի վրա: Իսկ նրա աշակերտը գլխիվայր կախվել է անդունդի վրա, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:











