Աշնան սկզբին Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր թաղամասերի մարդաշատ վայրերում տեղադրվեցին առաջարկությունների թափանցիկ արկղեր, որտեղ, ըստ քաղաքապետարանի մտահղացման, քաղաքացիները պետք է գցեին քաղաքն ավելի լավը դարձնելու վերաբերյալ իրենց նամակ-առաջարկները։

Շենգավիթ համայնքում քաղաքապետարանի նախաձեռնությունը կարծես թե լավ չեն ըմբռնել կամ էլ վերաբերվել են հումորով։ «Մասնակից եղիր ավելի լավ Երեւանի կառուցմանը» կոչին նրանք արձագանքել են բառացիորեն ու առաջարկությունների արկղ մանրադրամ նետել։