Մոսկվայի հարավ-արեւմուտքում վեճը կրակոցներով է ավարտվել, հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ: Կախովկա փողոցում «Պրինց» ռեստորանի մոտ կրակոցների վերաբերյալ տեղեկություն է ստացվել ականատեսներից` հոկտեմբերի 20-ի առավոտյան ժամը չորսին:
Հաղորդվել է, որ ագրեսիվ տրամադրված քաղաքացիների երկու խումբ հայհոյել են միմյանց եւ սպառնացել հաշվեհարդարով: Վեճը սկսվելուց մի քանի րոպե անց կրակոցներ են հնչել: Հիվանդանոց են դիմել 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը եւ նրա 21-ամյա ընկեր, ուսանող Արման Սարգսյանը, հաղորդում է Life News-ը:
Ըստ նախնական վարկածի` կրակողները երկու անհայտ անձինք են եղել, հայտնել են Մոսկվայի ՆԳՆ-ի ԳՎ-ի մամուլի ծառայությունից: Հայտնի է, որ նրանք դեպքի վայրից փախել են BMW մեքենայով:











