ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդհատել է առողջապահության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ իր ելույթը՝ անկանխատեսելի իրադարձության պատճառով: Սպիտակ Տան ղեկավարը խոսել է մոտ 30 րոպե, երբ նրա հետեւում կանգնած հղի կինը սկսել է նստել գետնին: Նախագահը չի կորցրել իրեն եւ միանգամից գրկել է նրան՝ չթողնելով ընկնի:

«Ահա թե ինչ է լինում, երբ ես չափից ավելի երկար եմ խոսում»,-կատակել է Օբաման:

Կնոջը հեռացրել են Սպիտակ Տան Վարդագույն, իսկ Օբաման գովել է ինքն իրեն՝ ասելով. «Ի դեպ, լավ բռնեցի», ապա շարունակել է ելույթը, գրում է The Washington Post-ը:

Նախագահի ելույթի ընդհատման մեղավոր կինը՝ Քարմել Ալիսոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նշելով, որ այդ պահին պարզապես գլխապտույտ է ունեցել: «Շնորհակալություն Բարաք Օբամային, որ ինձ բռնեց»,-հավելել է նա, հաղորդում է РБК-ն:

Իր ելույթում Օբաման խոստովանել է, որ ինտերնետը կայքի վատ աշխատանքի պատճառով լուրջ խափանումներ են եղել իր կարեւորագույն բարեփոխումների իրականացման հարցում: «Obamacare» ծրագրի համազգային կայքը գործարկվել է հոկտեմբերի 1-ին: Այդ կայքում բժշկական ապոհովագրություն չունեցողները կարող են գտնել տարբեր առաջարկություններ եւ պոլիս ձեւակերպել: Սակայն ծրագրի գործարկման առաջին իսկ օրերից կայքում խափանումներ են եղել, ինչը խանգարում է ամերիկացի օգտատերերին ամբողջությամբ օգտագործել ծրագիրը: