Կամբոջայում հորդառատ անձրեւների պատճառով սկսված ջրհեղեղի արդյունքում զոհերի թիվը հասել է 168-ի: Մոտ 1,7 մլն մարդ տուժել է բնության տարերքի հետեւանքով:
Հաղորդվում է, որ ջրի մակարդակի բարձրանալու արդյունքում, ջրի տակ են անցել 3000 քկմ բրինձի դաշտեր, մոտ 3500 կմ ճանապարհներ: Տարերքից կրած վնասը կազմում է մոտ 500 մլն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:
Կամբոջայում ջրհեղեղները հաճախակի են լինում օգոստոսից հոկտեմբեր ընկած ժաանակահատվածում: Դրանցից ամենակործանարարարը եղել է 2011թ, երբ տարերքի զոհ էր դարձել 250 մարդ:











