Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է կատուն բացում խոհանոցի դուռը, որպեսզի օգնի նույն ընտանիքում բնակվող շանը դուրս գալ խոհանոցից։

BBC-ն տեղեկացնում է, որ Դեքստեր անունով կատվին եւ Գիզմո շնիկին ամեն առավոտ տերը փակում է  խոհանոցում և գնում աշխատանքի, սակայն երեկոյան տուն վերադառնալով՝ գտնում է նրանց տան տարբեր անկյուններում։

Տանտերը որոշում է պարզել՝ ինչպես են կենդանիները դուրս գալիս խոհանոցից և դռան մոտ տեսախցիկ է տեղադրում։

Տեսագրությունից պարզվում է, որ Դեքստերը ցատկում է իր համար նախատեսված սեղանիկի վրա, պտտելով բռնակը բացում դուռը, իսկ մինչ այդ Գիզմոն հանգիստ հետեւում է նրան: