Ինտերնետում հայտնվել է մի տեսագրություն, որի մեջ երեում է, որ  կայանված ավտոմեքենայի դիմապակուն է փորձում մոտենալ հետաքրքրասեր մի կատու։

Այդ ժամանակ մեքենայի մեջ գտնվող վարորդը միացնում է դիմապակու խոզանակները եւ անջատում։ Կատուն մի պահ հետ է գնում եւ երբ խոզանակների աշխատանքը դադարում է, նորից առաջանում։ Սակայն այս անգամ խոզանակը միացնելուց հետո հետաքրքրասեր կատուն վախից հետ է թռչում գետնին։

Նշվում է, որ հետաքրքրասեր կատվի արկածը տեսագրվել է մեքենայում գտնվող տեսագրիչի կողմից։