Ավելի քան 120 ֆիլմերի համար երաժշտություն գրած հանրահայտ կոմպոզիտոր Ջաննի Ֆերրիոն, որը նաեւ «Parole, parole» երգի հեղինակն է, մահացել է Իտալիայում՝ 88 տարեկան հասակում:

«Parole, parole» երգի շնորհիվ համբավ է ձեռք բերել երգչուհի Մինան, հաղորդում է NEWSru.com-ը՝վկայակոչելով La Repubblica-ն:

«Parole, parole» երգը գրվել է 1972թ: Նա նաեւ Իտալիայում շատ հայտնի երգերի՝ Non gioco piu եւ Piccolissima serenata երգերի հեղինակն է: