«Միացյալ երիտասարդական լիգան» համացանցում տեղադրել է տեսանյութ, որը, ըստ կազմակերպության տեղեկության, վերջերս Հայաստան մուտք գործած  «Կավագործների տուն» կոչվող նոր աղանդի հավաքի տեսագրությունն է Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում:

ՄԵԼ-ը հետաքննական նպատակներով երկու օր մասնակցել է այդ աղանդի հավաքներին և կատարել նկարահանումներ: Կադրերում երևում է նաեւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:

ՄԵԼ-ի համանախագահ Սեւան Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նկարահանումն արել է անձամբ, նրա խոսքով՝ տեսագրությունն արվել է 2013թ, հոկտեմբերի 20-ին։ Անի Զախարյանը, ըստ նրա, ոչ միայն մասնակցում էր հավաքին, այլեւ «իր հետ 6-7 մարդ էր բերել»։