Հարյուրավոր պրոֆեսիոնալ ծաղրածուներ ողողել են Մեխիկոյի փողոցները, որպեսզի ուրախացնեն քաղաքաբնակներին եւ շեղեն առօրյա հոգսերից:
«Սա արդեն 18-րդ փառատոնն է: Փառատոնին մասնակցում են 12 երկրների հինգ հարյուր ծաղրածուներ: Մենք եկել ենք փորձ փոխանակելու: Մենք ջնջում ենք սահմանները»,-պատմել է փառատոնի մասնակիցներից մեկը, հաղորդում է Lifenews.ru-ն:
Քառօրյա միջոցառման շրջանակներում կանցկացվեն սեմինարներ եւ վարպետության դասեր: Այս ընթացքում արտիստները կիմանան նոր հագուստների, կոշիկների, դիմահարդարման, կեղծամների եւ անգամ նոր հնարքների մասին, որոնք անհրաժեշտ են աշխատանքի համար:
Մասնակիցները ժամանել են Պերուից, Սալվադորից, Պուերտո Ռիկոյից եւ ԱՄՆ-ից:











