Ռումինիայում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ֆերմայից փախած ցուլը վազելով մոտեցել եւ հարվածել խաչմերուկում հերթապահող սպային: Բախումն ավարտվել է վնասվածքներով:
Արտասովոր միջադեպը տեղի է ունեցել ռումինական բանուկ խաչմերուկներից մեկում: Տուժածին օգնության են հասել ականատեսները: Նրան հիվանդանոց են հասցրել, սակայն առողջությանը վտանգ չի սպառնում, հաղորդում է Life News-ը:
Ագրեսիվ կենդանուն մեկուսացնելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել դեպքի վայր ժամանած անասնաբույժները եւ ֆերմայի աշխատակիցները: Այդ նպատակով օգտագործվել է տրանկվիլիզատոր եւ կենդանուն բարեհաջող վերադարձրել են ֆերմա:
Այժմ իրավասու մարմինները պարզում են՝ ով է եղել կենդանու փախուստի պատճառը:











