«ՀայՓոստ»-ի գլխամասային մասնաշենքում հոկտեմբերի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը իրականացրել է տարհանում ուսումնավարժական նպատակով։

Նպատակը ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու հմտությունների կատարելագործումն էր։

Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, 1-03 ծառայությունը և Հայկական կարմիր խաչը:

Ուսումնավարժության գործնական փուլի աշխատանքներին անձամբ հետևել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, արդյունքը գնահատել է բավարար։