52-ամյա Արման Հովհաննիսյանը ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունում գրանցված 18 գյուտի հեղինակ է: Առաջին գյուտն արել է 14 տարեկանում։

Էներգետիկա, մեխանիկա, մեքենաշինություն՝ սրանք այն ոլորտներն են, որոնցում Արմանը գյուտեր է հեղինակել։ Արմանն այժմ աշխատում է «ուսուցողական խաղալիք» գյուտի կատարելագործված տարբերակի վրա, և հուսով է, որ երկու ամսից կկարողանա այն արտադրել։

Մեկ այլ գյուտի վրա էլ է աշխատում. շատ մատչելի եղանակով մագնիսական ճանապարհով էներգիա ստանալ: Նրա խոսքով՝ դա հեղափոխական կլինի այլնտրանքային էներգիայի ոլորտում։

Տեսանյութը՝ Ինգա Հայրիյանի