«Սուրբ Հուդա» փոթորիկը անցել է Արեւմտյան Եվրոպայով եւ այժմ մոտենում է Ռուսաստանին: Արդեն հոկտեմբերի 29-ի ցերեկը այն կհասնի Սանկտ Պետերբուրգ: Եվրոպայում փոթորկի զոհ է դարձել 13 մարդ:
«Սուրբ Հուդա» փոթորիկը ոչ ոքի չի խնայել: Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում եւ Դանիայում ավերվել են տներ, առափնյա թաղամասերը ջրածածկ են, չի աշխատում տրանսպորտը:
Դադարեցվել է Լա Մանշով հաղորդակցումը:
Լոնդոնում նախօրեին չեն թռչել օդանավերը. «Հիթրոու» օդանավաայանում չեղյալ են հայտարարել 60 միջազգային չվերթներ: Ընդհատումներով են աշխատել մետրոն եւ քաղաքային տրանսպորտը: Անվտանգության նկատառումներով անջատել են Լոնդոնի մերձակայքում գտնվող ԱԷԿ-ի երկու ռեակտորները, հայտնում է vesti.ru-ն: Լոնդոնում քամին շրջել էր վերամբարձ կռունկը, որն ընկել էր կռավարության քարտուղարության շենքի վրա: Աշխատակիցներին տարհանել էին, տուժածներ չկան:
Բրիտանիայի որոշ քաղաքներում քամու արագությունը հասել էր 45 մ/վրկ.-ի, որը գերազանցել էր 1987թ. «Մեծ փոթորկի» ցուցանիշը: Նիդեռլանդների իշխանությունները փոթորկին վերագրել են ամենաբարձր՝ կարմիր աստիճանը: Ֆրանսիայում առանց էլեկտրականության է մնացել 80 հազար տուն:
Փոթորկի պատճառով լիակատար խավարում են հայտնվել Լիտվայի երեք քաղաքներ, առանց էլեկտրականության են մնացել 90 հազար տուն Շվեդիայում, 50 հազարը` Դանիայում:











