Մոսկվայի «Ժուլեբինո» շրջանում վթարի է ենթարկվել փորձնական «Ալիգատոր» ռազմական ուղղթիռը: Օդաչուները կատապուլտի միջոցով փրկվել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Տվյալներ կան նաեւ երկու այլ տուժածների մասին:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ուղղաթիռը ցած է ընկել եւ այրվել: Ուղղաթիռը փորձարկվում էր նախքան պաշտպանության նախարարությանը հանձնվելը: Դեպքի վայր են ժամանել զինվորական քննիչները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդվում է, որ երկու օդաչուներն էլ ծանր վիճակում են, նրանք գիտակից են, սակայն առաջին աստիճանի շոկային վիճակում են:











