Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից, Գարեգին Նժդեհ-Արշակունյաց փողոցների խաչմերուկում, երթևեկությունը կաթվածահար էր եղել: Երթեւեկությունը կարգավորող լուսացույցի խափանման պատճառով խաչմերուկում մեծ թվով մեքենաներ էին կուտակվել, տրանսպորտի տեղաշարժը գրեթե անհնար էր դարձել։ Լուսակրի վրա կարգավորող լույսերը կրկին վառվել են կես ժամ անց։
Այժմ լուսացույցն աշխատում է, և երթևեկությունը կարգավորվել է:











