Համացանցում մի տեսագրություն է հայտնվել, որտեղ երևում է ինչպես է Սաուդյան Արաբիայից մի տղամարդ գոտիով ծեծում իր ասիացի աշխատողին, որը համարձակվել էր խոսել իր կնոջ հետ:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է նա մի քանի անգամ հարվածում աշխատողի գլխին ու դեմքին, իսկ հետո սկսում գոտիով դաժանաբար ծեծել: Զոհը ընկնում է գետնին և ցավից գոռում, բայց գործատուն շարունակում է հարվածել նրան: Զոհի ոտքի կանգնելուց հետո արաբը բռնում է նրա կոկորդից, սեղմում պատին ու նորից շարունակում գոտիով հարվածել: