ԱՄՆ-ում ավազամրրիկի պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել: Արիզոնայի միջնահանգային  Interstate մայրուղում հոկտեմբերի 29-ին 19 մեքենա է միմյանց բախվել: 

Ոստիկանությունում տեղեկացրել են, որ վթարված մեքենաների թվքւմ եղել է կոմերցիոն ընկերություններին պատկանող վեց բեռնատար: Միջադեպի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Տասը մարդ  ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ եւ ուղղաթիռներով տեղափոխվել հիվանդանոցներ, հայտնում է  Associated Press-ը:

Այդ տարածքում դիտվել է ուժեղ ավազամրրիկ, ինչի պատճառով մայրուղում տեսանելիությունը գրեթե զրոյական է եղել: Միջադեպի հետեւանքով մայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր:

«lenta.ru»-ն պարզաբանում է, որ Interstate 10 ավտոմայրուղին անցնում է ութ նահանգներով` ԱՄՆ-ի արեւելքից արեւմուտք: Այն ունի մոտավորապես չորս հազար կմ երկարություն եւ իր եկարությամբ չորրորդ ավտոմայրուղին է ԱՄՆ-ում: