Հոկտեմբերի 29-ին, ժամը 1.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել: Ահազանգողը եղել է մի կին, որը հայտնել է` ինքը «մարդ է խփել, որն արնաքամ է լինում»:
Պարզվել է՝ զանգահարողը 43-ամյա Կարինե Սոբչենկոն է։ Նրա 53-ամյա ամուսինը ձախ ձեռքի կտրած, արնահոսող ու պարանոցի աջ կողմնային վերքերով հիվանդանոց է տեղափոխվել։
Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է՝ կինն ու ամուսինը վիճաբանության ընթացքում գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
Կարինեն պատմել է, որ իր ծննդյան օրը ամուսնու հետ սեղան են նստել, խմել, քեֆ արել, հետո ամուսինը խանդի տեսարան է սարքել ու վիճել կնոջ հետ.
«Երկուսով էինք մենք, հետո որ ինքը ուշունց տվեց, քֆրտեց իմ ծնողը։ Իմ մայրը մահացած է։ Ես ջղայնացա, ինքը ինձ հարվածեց... ես էլ ջղայնացա, շիշը վերցրի, տվի իրա գլխին...»:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։











