«Ուզում եմ` Կոմայգին վերանա», «ԱԼՄ-ն նորից բացվի», «Ռեալ Մադրիդը հաղթի Չեմպիոնների լիգայում» , «Ուզում եմ գնալ Կորեա», «iPhone 5 եմ ուզում», «Մեքենա ու հարուստ մարդ», «Ավելի շատ ժպիտներ»։ Նման երազանքներ են երեւանցիներն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կախել երազանքի ծառից, որը Հյուսիսային պողոտայում տեղադրել էր MAROG marketing կազմակերպությունը։

Միջոցառումը կազմակերպվել էր Կենտրոնական բանկի կազմակերպած «Իմ ֆինանսների միամսյակը» ծրագրի շրջանակում։

«Կազմակերպությունը մարդկանց բաժանում է խնայողության տարաներ, որոնց վրա գրված է, թե օրական որոշակի գումար խնայելով՝ ինչքան գումար կունենան տարվա կտրվածքով»,- ասաց «Իմ ֆինանսների միամսյակը» ծրագրի կամավոր Անի Հարությունյանը:

Երազանքի երկու ծառերը տեղափոխվելու են Սիրահարների այգի։