Բենքսիի՝ «The banality of the banality of evil» նկարը օնլայն-աճուրդում վաճառել են 615 հազար դոլարով: Այս մասին հաղորդվում է Bidding For Good կայքում: Գնորդի անունը չի հաղորդվում:

Աշխատանքի մեկնարկային գինը կազմում է 74 հազար դոլար: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Ստացված գումարը կհատկացվի Նյու Յորքի Housing Works ընկերությանը, որն օգնում է ՁԻԱՀ-ով հիվանդներին ու անտուններին: