Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ծեծել է դստերը՝ Գուլնարա Քարիմովային: Քաղաքագետները համարում են, որ անվայելուչ պահվածքի համար հայրը որոշել է խլել նրա ողջ բիզնես-կայսրությունը:

Կոնֆլիkտը սկսվել է այն ժամանակ, երբ 2013թ.-ի սեպտեմբերին ձերբակալեցին Գուլնարայի զարմիկ Ակբարալի Աբդուկաեւին (նախագահի տիկնոջ քույր Թամարա Սոբիրովայի որդին): Քրեական գործը հարուցել էին «քաղաքական ամբիցիաների» համար: Իբր նրա մոտ հայտնաբերել էին մերկացնող տեսանյութ, որտեղ Աբդուլաեւը մի քանի անգամ կրկնում է՝ «Եթե Գուլնարա Իսլամովնան չցանկանա շարունակել Իսլամ Աբդուգանիեւիչի գործը, ապա նա պատրաստ է դա հանձնարարել ինձ»: Նման հայտարարություններ արել է նաեւ Գուլնարան:

Քարիմովին այդ մասին զեկուցել է Ուզբեկստանի ԱԱԾ ղեկավար Ռուստամ Ինոյատովը: Գյուլնարայի օգնությամբ, ով հավաստիացրել էր եղբորը, որ իրեն ոչ ոք չի ձերբակալի, Ակբարալիին խաբեությամբ Դուբայից բերել են Ուզբեկստան, որտեղ էլ ձերբակալել են, հաղորդում է Forbes.kz-ը:

Իրավիճակը բարկացրել է Քարիմովային, ով կոպիտ կերպով վիրավորել է ԱԱԾ ղեկավարին: Վերջինս այս մասին տեղեկացրել է նախագահին: Նա նաեւ պատմել է, որ արեւմտյան լրատվամիջոցներում շրջանառվում են Գուլնարայի մերկ նկարները:

Իսլամ Քարիմովին խիստ բարկացրել է, որ աղջիկներն առանց իրեն տեղյակ պահելու պետբյուջեից ֆինանսավորում են «փառատոնները»: Տեղի ունեցածից հետո նա աշխատանքից հեռացրել է ԱԱԾ ու ՆԳՆ հանրապետական կառույցների ղեկավարներին: Բացի այդ առգրավել են նաեւ նախագահի թոռնիկի՝ Իսլամի ավտոմեքենան:

Իսկ հետո նախագահը Գուլնարային կանչել է Դուրմենիի նստավայր ու ընտանիքը խայտառակելու համար ծեծել նրան: