Համացանցում մի տեսագրություն է հայտնվել, որտեղ երեւում է` ինչպես է կողքի շրջված «Մազդա» մակնիշի մեքենան ուղղվելուց հետո կրկին վթարի ենթարկվում:
Տեսագրության սկզբում երեւում է, որ քարշակի աշխատողին հաջողվում է ուղղել մեքենան, սակայն ուղղվելուց հետո այն սկսում է շարժվել, ինչի արդյունքում մեքենայից ամրացված շղթան կտրվում է, եւ մեքենան ընկնում է փոսը: Քարշակի աշխատողը վազում է մեքենայի հետեւից, բայց ապարդյուն:
Տեսարանը նկարել է ուղեւոր կինը եւ տեղադրել համացանցում: Տեսագրությունում լսվում է, որ պատահարից հետո կինը պարզապես ասում է. «Դուք երեւի կատակ եք անում ինձ հետ»:
The Telegraph-ը հայտնում է, որ ըստ կնոջ, ինքը պատահարը տեսագրել է վարորդի համար՝ հնարավոր է այն պետք լինի ապահովագրական ընկերությանը։











