Թուրքական StarTV հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Տաղանդը դու ես» մրցույթի ժամանակ մասնակից զույգը սկսել է էրոտիկ պար պարել, որի ժամանակ հեռուստաընկերությունը ստիպված է եղել քառակուսիներով փակել պարող զույգին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, «Տաղանդը դու ես» մրցույթի ժամանակ համարը ներկայացնող զույգը հայտնի թուրք երգիչ Թարքանի երգերից մեկի տակ սկսել է պարել, որը ընթացքում վերածվել է էրոտիկ պարի։

Սրահում նստած ժյուրիի անդամներից Աջուն Ըլըջան այդ ընթացքում գլուխն իջեցրել է եւ փակել դեմքը, իսկ մրցույթը ցուցադրող StarTV-ն այդ պահին սկսել է էրոտիկ պար պարող զույգերին քառակուսիներով փակել։