Հոկտեմբերի 25-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 20-ամյա  բնակիչ` Արմեն Ղազարյանը, հարևան տնից 550 հազար դրամ գողանալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:

«Լուսամուտով մտել եմ, գումարը վերցրել, հելել եմ»,- ինքնախոստովանության ժամանակ ասել է Ղազարյանը, որը, ինչպես պարզվել է, տուժած հարևանների հետ գտնվել է բավական լավ փոխհարաբերությունների մեջ:

Ըստ նրա, գումար էր հարկավոր հոր բուժման ծախսերը հոգալու համար, դրա համար էլ գնացել է այդ քայլին: Կասկածյալը դա հիմնավորել է նրանով, որ երբ տուն է մտել, հայտնաբերել է ավելի քան 1 մլն դրամ, բայց վերցրել է ընդամենը 550 հազար դրամ, քանզի իրեն այդքան էր իրեն անհրաժեշտ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Արմեն Ղազարյանը դեպքից վեց օր առաջ մեկ անգամ ևս մտել է տուժողների տուն` այս անգամ գողանալով 30 հազար դրամ, որի մասին, պարզվել է, հարևանները գլխի չէին ընկել:

Հայտնաբերվել և առգրավվել է գողոնի մի մասը:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: