Հոկտեմբերի 21-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Դավիթ Ավետիսյանը միտումնավոր կերպով այրել է աներոջը` Գնել Հակոբյանին պատկանող առանձնատունը և մեծ վնաս հասցրել:
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղ բնակիչ Գնել Հակոբյանին պատկանող առանձնատան կրակը մարվել է, ոչ մի մարդ չի տուժել, բայց տունը բնակության համար դարձել է անպիտան:
Աները նշել է, որ թեև աղջիկն ու փեսան հաշտ չէին, բայց թշնամանք էլ չկար. «Ասեց՝ բաժանվում եմ, թազա պսակվեմ։ Ասեցի՝ բաժանվի, գնա պսակվի: Դատարան գոյություն ունի: Ես էլ ուրախ կլինեմ, իմ երեխեն քեզնից կպրծնի»,- պատմել է Գնելը:
Աներոջ առանձնատունն այրած փեսան այժմ փախուստի մեջ է:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











