Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի տներից մեկից գողություն, հետո նաև կողոպուտ կատարողները հեռու չեն կարողացել փախչել, քանի որ գյուղի տղաները նրանցից մեկին վնասազերծել են դեպքի վայրի մոտակայքում, իսկ հետո կանչել են Մարտունու ոստիկաններին:

Որպես կասկածյալ հարցաքննվող Արթուր Սարոյանն իր ցուցմունքում հայտնել է, որ իր հանցակցի` ոմն Վժոյի հետ ծանոթացել էր հենց գողության օրը` առավոտյան: Իրար հետ շրջել էին գյուղում, հարմար տուն փնտրել ու գտել:

Նախաքննությունը պարզվել է, որ Սարոյանն ու Վժոն առանձնատան երկրորդ հարկից գտել ու վերցրել են 10.000 ռուսական ռուբլի, մի քանի կտոր ոսկեղեն ու բջջային հեռախոս: Հետո տեսել են տանտիրոջ քրոջ դստերը, բացահայտ հափշտակել են ևս 1 մլն դրամի գույք: Դրանից հետո հանդիպել են տանտիրոջ եղբորորդուն` Եղիշեին, որը փորձել է կանխել նրանց արարքը: Եղիշեին չի հաջողվել վնասազերծել հանցագործներին, բայց արագ կողմնորոշվել է ու զանգել հորեղբորը. հորեղբայրն էլ դուրս է եկել, հասել կողոպտիչների հետեւից։

Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 34.176-րդ հոդվածի հատկանիշներով։ Մանրամասները՝ ոստիկանության տեսանությում։