Այզեկ Բրաունը՝ ամերիկյան Այովա նահանգից, տառապում է հազվադեպ գենետիկ հիվանդությունից. նա ցավային զգայություններ չի ունենում: Եթե այլ երեխաների ծնողներ նրանց ցավերի, վերքերի, վնասվածքների մասին իմանում են նրանց բարձր ճիչերից, ապա Այզեկի ընտանիքը ստիպված է աչալուրջ լինել ու մշտապես հետեւել երեխային, քանի որ նա կարող է անգամ չնկատել, որ վնասվել է:
Երեխան լույս աշխարհ է եկել ցավը չզգալու բնածին արատով: Սկզբում ծնողները շատ ծանր են տարել այն փաստը, որ երեխան չի հասկացել ցավ բառը՝ փորձելով բռնել կրակն ու ափերի խորը այրվծքներ ստանալով, կամ կոտրված բաժակի բեկորներն ափի մեձջ սեղմելով:
Հիվանդությունը շատ հազվադեպ է հանդիպում եւ բժիշկներն առայժմ այն լավ չեն ուսումնասիրել: Միակ ելքը, որ ծնողները գտել են երեխայի համար այն է, որ նրան ասել են, որ երբ ամեն անգամ արյուն գա, անպայման հաղորդի իրենց այդ մասին, գրում է «Ֆակտրումը»:
Բացի ցավը չզգալուց տղայի մոտ հայտնաբերվել է անգիդրոզ. Նրա մարմինը չի կարողանում կարգավորել ջերմաստիճանը:











