Աշխարհահռչակ ռոք երգչուհի Ջենիս Ջոփլինն իր մահից 43 տարի անց Հոլիվուդի Փառքի արահետում աստղի է արժանացել:

Աստղի բացման արարողությունը կայացել է նոյեմբերի 4-ին, որին մասնակցել են երգչուհու եղբայրն ու քույրը, ինչպես նաեւ քանթրի ոճի երգիչ Քրիս Քրիսթոֆերսոնը՝ Me and Bobby McGee կոմպոզիցիայի հեղինակ, որը համարվում է ամենահայտնի երգը Ջոփլինի կատարմամբ, հաղորդում է Vesti FM ռադիոկայանը:

Քրիսթոֆերսոնը կատարել է «Me and Bobby McGee» երգի ակուստիկ տարբերակը:

Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է 1970 թվականին, 27 տարեկան հասակում՝ թմրանյութերի գերդոզավորումից: Այս տարվա հոկտեմբերին նա կդառնար 70 տարեկան: Նրա առավել հայտնի կատարումներից են նաեւ «Down on Me»-ն, «Summertime»-ը, «Cry Baby»-ն եւ «Mercedes Benz»-ը:  1969 թվականին Ջոփլինը հանդես  եկել Վուդսթոքի փառատոնում: