Մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար առաջխաղացման պատուհան կբացվի: Այս մասին նոյեմբերի 5-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը կսատարի այդ գործընթացին», - ընդգծել է դիվանագետը: Նա չի մանրամասնել, թե արդյոք հստակ ծրագիր կա, որը կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տարեվերջյան հանդիպման ընթացքում, սակայն եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Մինսկի խումբը փորձում է դյուրացնել հակամարտության կարգավորման գործընթացը:











